Բոլորն էլ լավ գիտեն, որ փաթեթավորված ու գազավորված ըմպելիքները վնասակար են առողջության համար: Իսկ եթե դուք հետևում եք արյան մեջ շաքարի մակարդակին ու ձեր կառուցվածքին, ապա խորհուրդ է տրվում այդ ըմպելիքներից առհասարակ հրաժարվել:
Իհարկե շատերի համար միայն ջուր խմելը կարող է հատաքրքիր չլինել, այդ պատճառով կարող եք ջրի մեջ ավելացնել մրգեր ու բուրումնավետ բույսեր: Եվ այն էլ այնքան որքան ցանկանում եք, սակայն օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում թողնել նշված խոտաբույսը կամ միրգը 30 րոպե թրմվի ջրի մեջ և նոր խմել:
takprosto.cc-ը ներկայացրել է 5 բաղադրատոմս, որոնք կբարելավեն ձեր տրամադրությունն ու արտաքին տեսքը:
Մրգերով ըմպելիքներ
1. Ելակ, կիտրոն ու ռեհան
Այս ըմպելիքը շատ օգտակար է: Ռեհանը բարելավում է օգտակար նյութերի ներծծումն ու ամրացնում է նյարդային հայուսվածքները, ելակը բարձրացնում է իմունիտետը, օգնում է կարգավորել զարկերակային ճնշումն ու ամրացնում է անոթների պատերը, իսկ կիտրոնը օգտակար է նյութափոխանակության խանգարումների, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, միզաքարային հիվանդությունների ու մրսածության դեմ պայքարում:
2. Հապալաս ու նարինջ
Հապալասը բարելավում է տեսողությունն ու հիշողությունը: Այն հանդիսանում է քաղցկեղի ու վաղաժամ հայտնված կնճիռների հիանալի կանխարգելիչ բուժում: Պանտոթենիկ թթուն, որը առկա է հապալասում, արագացնում է նյութափոխանակությունը:
Նարինջը նպաստում է ամբողջ օրգանիզմի ամրապնդմանը: Այն նաև դրական է ազդում մարդու սրտանոթային համակարգի, նյարդային ու էնդոկրին համակարգերի վրա: Նարինջը խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր դիետա են պահում, քանի որ այն աչքի է ընկնում ցած կալորիականությամբ:
3. Ելակ, կիտրոն ու վարունգ
Շատերի համար կարող է զարմանալի լինել այն, որ այս 3 բաղադրիչները կարող են հադես գալ մեկ ըմպելիքում, սակայն դա այդպես է: Ելակի օգտակարության մասին մենք արդեն խոսել ենք: Կիտրոնը նպաստում է քաշի կարգավորմանը, նվազեցնում է «վատ» խոլեստեևրինի մակարդակն ու դանդաղեցնում է ծերացման պրոցեսը:
Վարունգը շատ օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, քանի որ նրա 100 գրամում առկա է ընդամենը 15 կալորիա: Բացի այդ, թարմ վարունգը նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը:
4. Նարինջ ու համեմ
Նարինջի օգատակար հատկությունների մասին արդեն խոսել ենք, իսկ ահա գինձը օգտագործվում է ցավի թուլացման, պոտենցիայի բարելավման ու ստամոքսային խանգարումների բուժման համար:
5. Հապալաս ու նարդոս
Հապալասի օգտակար հատկությունների մասին ևս խոսել ենք, իսկ ահա նարդոսը գործում է որպես հակասեպտիկ, սպազմոլիտիկ ու հանգստացնող միջոց: Նարդոսի բույրը օգնում է ազատվել լարվածությունից ու թուլանալ:
Այս ըմպելիքները անհրաժեշտ է պահել սառնարանում 3 օրից ոչ ավել: