Ընկերներն, իրոք, մեծ դեր են խաղում մեր կյանքում: Հայտնի է, որ ընկերությունը բարելավում է մարդու ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական առողջությունը:


Այսպես' Հյուսիսային Կարոլինայի մասնագետներն ապացուցել են, որ այն մարդիկ, ում հաճախ հաջողվում է ընկերական հարաբերություններ հաստատել այլ մարդկանց հետ, իրենց ավելի երջանիկ են զգում:

Վերջիններս իրենց ավելի լավ են զգում նրանց համեմատ, ովքեր ընկերներ չունեն կամ քիչ ունեն:


Հետազոտության արդյունքում ապացուցվել է, որ ընկերությունը.


• Կանխարգելում է տեխիկարդիայի զարգացումը և սրտային ռիթմի խանգարումները


• Կարգավորում է արյան ճնշումը


• Կարգավորում է մարսողությունը


• Բարձրադնում է դիմադրողականությունը


• Նպաստում է օքսիտոցինի' ուրախության հորմանի արտադրմանը:


Ի դեպ, ընկերության օգտակարության մասին հայտի էր դեռ հին ժամանակներում: Դեռևս Ցիցերոնն ասել է. «Ընկերությունը շատացնում է երջանկությունը և նվազեցնում ցավը, քնի որ ուրախությունն ընկերերի շրջանում բազմապատկվում է, իսկ սուգը' բաժանվում»:


Այնպես որ' մի վախեցեք շատ ընկերներ ունենալուց. երջանիկ եղեք:


Ինչպես արդեն հաղորդել ենք' 2011 թվականին ՄԱԿ-ը հուլիսի 30-ը հռչակել է Ընկերության միջազգային օր: ՄԱԿ-ի ներկայացուցիչները բոլոր պետություններին կոչ են արել նշել այդ տոնը' համապատասխան տեղական առանձնահարկություններին և կարևորել են ընկերական հարաբերությունների հաստատումը տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջև:

 

 


Վրեժ Հովսեփյան