Չամիչը, չնայած իր փոքր չափերին, օրգանիզմի համար արժեքավոր և շատ օգտակար նյութերի աղբյուր է
Այն պարունակում է ֆրուկտոզա, գլյուկոզա, բջջանյութ, А, В1, В2, В5 և В6, С վիտամիններ, երկաթ, բոր, մագնեզիում, կալցիում, կալիում, քլոր, ֆոսֆոր:

 


Չամիչի օգտակարությունը բացատրվում է խաղողի օգտակարությամբ, սակայն այն 10 անգամ ավելի շատ արժեքավոր նյութեր է պարունակում, քան խաղողը: Չամիչն ամրացնում է նյարդային համակարգը, լավացնում քունը, հանում լարվածությունը և հոգնածությունը:
Մարդու համարյա բոլոր օրգաններն ու համակարգերը երթարկվում են չամիչի օգտակար ազդեցությանը: Այն ընդունում են սակավարյունության, տենդի, մարսողական համակարգի խանգարման, սրտի և երիկամների հիվանդությունների, մազաթափության ժամանակ:

 


Չամիչը և ծիրանի չիրը հիանալիորեն համադրվում են և շատ օգտակար են հղիության և կրծքով կերակրելու ժամանակ: Այն օգտակար է նաև ատամների խնդիրներ ունեցողներին:
Սակայն չամիչ խորհուրդ չի տրվում օգտագործել ճարպակալությամբ, շաքարախտով և ստամոքսի խոցային հիվանդություններով տառապող մարդկանց:

 

Վրեժ Հովսեփյան