ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԸ ԿՈՒՅՍ ԵՆ ,- երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի խոսքն է սա. -Ո՞ր հայրը ի տես իր նորածին երեխայի չի բացականչում հրաաաաշք և մի պահ իր կնոջ մեջ չի տեսնում պատկերը Սուրբ Կույս Մարիամի: Կինը մայրությամբ վեր է բարձրանում մարմնականի պայմանից և պսակվում ծննդյան հրաշքի լույսով: Նա իր էության մեջ զգում է սարսուռը արարչագործության ու ,ծնկի եկած իր ծնած երեխայի արջև, նրա մեջ տեսնում է պտուղը Աստծո շնորհաբաշխ ուժի և տեսիլքը ունենում նմանվելու Հիսուս ծնող Սուրբ Կույսին: