Ասում են՝ ամերիկյան օդուժը Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների փոխարեն սխալմամբ հարվածել է իրաքյան բանակի դիրքերին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 90 մարդ, վիրավորվել՝ շուրջ 100-ը. բացի այդ, իրաքյան բանակը կրել է նաև տեխնիկական որոշակի կորուստներ:


Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԻՊ-ի դեմ հանդես եկող, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդուժը սկսել է առվել հաճախակի սխալվել,ընդ որում, ոչ միայն Սիրիայում, այլև, ինչպես տեսնում ենք՝ Իրաքում. հետաքրքիր է՝ ինչու...

 

Արմեն Պետրոսյան