Երեկ վարչապետն իր ընտանեկան թերթում' «Հայկական ժամանակում», իր ձեռքով հոդված էր գրել (հիշեցման կարգով, այդ թերթում գրվող բոլոր անոնիմ հոդվածներն իրենն են), որտեղ իրեն առաջնորդ էր կարգել 95%-ի, նպատակ դնելով պաշտպանել «չար» ու «վատ» 5%-ից:
Հիմա թվերով անդրադառնաք, ինչն ինքն ատում է և առհասարակ ցանկացած պոպուլիստ թվերն ատում է, քանի որ այնտեղ է ճշմարտությունը, սրանք տուրք են տալիս միայն փուչ խոսքերին' արդարացնելով իրենց անպատասխանատվությունը:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին' արտահերթ խորհրդրանական ընտրություններում Նիկոլը (սխալ կլինի նշել նրա թիմը, քանի որ, եթե չլիներ Նիկոլի գործոնը, չեմ կարծում թե կարող էին 5%-ի շեմը հաղթահարեր թիմ կոչվածը' առանց նրա) վաստակեց 884 864 ձայն, որով դառավ «ամենալեգիտիմ» վարչապետը:
Իսկ հիմա տեսնենք, թե նա իրականում քանի տոկոսի թեկնածուն է:
2018-ի դեկտեմբերի դրությամբ մենք ունեցել ենք 2. 593. 140 ընտրող, ընտրության մասնակցել է 1. 262. 105 ընտրող, կամ ընտրողների 48.6%-ը, մասնակցածներից 884 864-ը կամ 70.42%-ն իր ձայնը տվել է Նիկոլին:
884 864 ձայնն ընտրողների' 2. 593. 140-ի 36%-ն է:
Այսպիսով 2018-ի դեկտեմբերի 9-ի դրությամբ Նիկոլին ձայն է տվել ընտրողների 36%-ը: