Իսլամական պետության լրատվական ռեսուրսները հայտնում են, որ թուրքական ինքնաթիռները երեկ և այսօր մոտ 30 ավիահարվածներ են իրականացրել Հալեպից հյուսիս-արևելք գտնվող ալ-Բաբ քաղաքում տեղակայված իսլամականների կայանատեղիներին: Ավիահարվածներին զուգահեռ, այս պահին թուրքական տանկերից հարվածներ են հասցվում ալ-Բաբի ուղղությամբ:
Ըստ երևույթին՝ թուրքերն օգտվում են Հալեպում ստեղծված իրավիճակից, որտեղ կատաղի մարտեր են ընթանում ու բոլորի ուշադրությունը սևեռված է Հալեպի վրա, և փորձում են Իսլամական պետությունից վերցնել ալ-Բաբ քաղաքը:
Պատահական չեն նաև այն տեղեկությունները, որ թուրքերն ավելացրել են Սիրիայում գտնվող իրենց զինուժի թվաքանակը (խոսվում է 300 կապույտ բերետների մասին):
Սարգիս Գրիգորյան