Մայիսի 24-ին իսրայելական օդուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Հոմս շրջանում տեղակայված սիրիական և իրանական ռազմական օբյեկտներին, այդ թվում և իրանական զինամթերքի պահեստներին։
Հիմնական թիրախներից մեկը եղել է Ալ-Դաբաա ավիաբազան, որտեղ և ռազմական հարվածների ժամանակ գտնվել են Հիզբալլահ խմբավորման գրոհայինները։ Իսրայելական օդուժի հրթիռակոծությունները, որոնց մի մասը խոցվել է Սիրիայի ՀՕՊ համակարգերի միջոցով, իրականացվել են Լիբանանի օդային տարածքից։
Կարեն Վերանյան