Սիրիա, Աֆրին.

-Թուրքական օդուժի ավիահարվածներ Աֆրինում, քրդերի շրջանում կան սպանվածներ։
-Թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են Մանաղ ավիաբազան, որտեղ քրդական ուժերն են եղել։
-Թուրքերը զգալի զինտեխնիկա և զինյալներ են կուտակել Աֆրինի արևմուտքում գտնվող ալ-Ազազում։
-Ցամաքային գործողությունների համար հարմար եղանակային պայմանների են սպասում։
-Աֆրինի հյուսիսում և արևմուտքում սահմանային բախումներ են գրանցվել, որտեղ թուրքական կողմն ունի զոհեր։

Սիրիա, Իդլիբ․

-Մի քանի օր Իդլիբի հարավում կառավարական ուժերի դեմ կռվող ընդդիմադիր մի շարք խմբավորումներ լքել են ռազմաճակատը՝ միանալով Թուրքիայի կոչերին հարձակվելու Աֆրինի վրա։
-Կառավարական ուժերը վերցրել են Աբու Դուհուր ռազմաբազան՝ օղակի մեջ վերցնելով այստեղ մնացած ընդդիմադիր ուժերին, այդ թվում ԻՊ-ին։

Թուրքիա, Քիլիս․

-Քրդերը ռմբակոծել են սահմանին մոտ գտնվող թուրքական Քիլիս բնակավայրը։