Թուրքական զորքերը հաջողության են հասել Աֆրինում, և սա պարարտ հող է ստեղծում թուրքական ագրեսիվ քաղաքականության քանակական ու տարածքային ընդլայնման համար:
Թուրքիան այն երկիրն է, որի կողմից ցանկացած հարթակում հաջողությունը երկրի ռամզատենչ ու ահաբեկչածին իշխանությունների կողմից նման հռետորաբանության է՛լ ավելի ամպրապնդում է ենթադրում: Թուրքիան այն երկիրն է, որը չի հարգում պատերազմական որևէ նորմ՝ անխնա վտարելով ու վնասելով խաղաղ բնակիչներին: Մասնավորապես, լուրեր են տարածվում, որ թուրք զինյալներն Աֆրինում արդեն իսկ ցուցադրել են թալանչիական ձեռագիր:
Եվ արդեն անհերքելի է, որ Թուրքիայի պատկերացրած «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը հարևաններին վերացնելն է:
Հավակնությունները Սիրիայի հյուսիսային այլ բնակավայրերն են։