Քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք պատրաստվում են կամավոր բժիշկների խմբեր ուղարկել պաշարված քաղաքները ՝ Ջիզրե, Սիլոփի, Մարդին: Դեմիրթաշը՝ դիմելով Էրդողանին և Դավութօղլուին, կոչ է արել չայրել այն կամուրջները ,որոնք կարող են երբևէ կապել քուրդ և թուրք ժողովուրդներին: Այնուհետև միջազգային հանրությանն է կոչ արել, որպիսզի ազդեն Անկարայի վրա , որպիզի բացեն մարդասիրական միջանցք և իրենք կարողանան պաշարված քաղաքներում ,շենքերի նկուղներում գտնվող վիրավորներին բուժօգնություն հասցնել:

 

HDP-ի և BDP-ի համատեղ ասուլիսի ժամանակ խոսվել է նաև այն փաստի մասին, որ երկու կուսակցությունների համանախագահները՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Քամուրան Յուքսեքը, պատրաստվում են կամավոր բժիշկների ուղեկցությամբ մեկնել Ջիզրե, որտեղ 12 օր է ինչ վիրավորները գտնվում են առանց անհրաժեշտ բուժօգնության: Իսկ , եթե թուրքական կառավարական զորքերը չթյուլատրեն իրենց մուտքը քաղաք, ապա կլինի Թուրքիայի համար անցանկալի անկանկալ:

 

 

Կիլիկիա Հայաստան