Դեկտեմբերի մեկից մինչ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգ անգամ ուղերձով դիմել է իր երկրի քաղաքացիներին՝ կոչ անելով դոլարը փոխանակել թուրքական լիրայով կամ ոսկով:

 


Այսօր նա կրկին հանդես է եկել հայտարարությամբ, որով մեղադրել է արտաքին աշխարհին Թուրքիայի տնտեսությունը կործանման տանելու համար և կրկին կոչ արել քաղաքացիներին թաքստոցներից հանել դոլարները և փոխարինել լիարյով կամ ոսկով:

 


«Եթե դուք սիրում այս երկիրը, եթե դուք սիրում եմ թուրք ժողովրդին, ապա պետք է անցում կատարեք լիրային: Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները Սիրիայում մի շարք պետությունների սրտով չէ, և ցանկանում են տնտեսապես ծնկի բերել Թուրքիային »,- հայտարարել է Էրդողանը:

 

Կարեն Հովհաննիսյան