Երկրիս վիճակն ահավոր է: Այն մարդիկ, ովքեր ապրում էին միջին խավի կարգավիճակում, այսօր պարտքով են հացը վերցնում խանութից: Մոտ մի կես ժամ ընկերոջս մթերային խանութում էի ու էդ կես ժամվա ընթացքում այդպես էլ ոչ ոք առձեռն գումարով առևտուր չարեց: Բոլորն էլ համարյա նույն բանն էին վերցնում՝ հաց, մակարոն, ձեթ, ծխախոտ , և բոլորն էլ ասում էին՝ գրի, այսինքն պարտքով: Ես շատ լավ գիտեմ էդ խանութի ապրանքաշրջանառությունը ամսվա կտրվածքով:

 

Էդ խանութով ընկերս ինամարկա առավ, տուն առավ, բայց հիմա փող չունի, որ ապրանք բերի լցնի, ապրանք տվողներն էլ ապրանք չեն տալիս այլևս՝ նախկին պարտքերը չմարելու պատճառով: Երկրիս իշխանությունն իրենց արբանյակների հետ միասին հորթի հրճվանքով ազերիների տնտեսության մասին են խոսում, մինչդեռ մերը ԳԱՀԱՎԻԺՈՒՄ է՝ իր հետ անդունդ տանելով, պարտքերի տակ գցելով ողջ ազգին:

 


Կիլիկիա Հայաստան