1920թ. վերջերին Քեմալա-բոլշևիկյան (ռուս-թուրքական) մերձեցման արդյունքում անկում ապրեց Հայաստանի Հանրապետությունը: 1920թ. սեպտեմբերին Բաքվում արևելքի ժողովուրդների համագումարում ռուսները և թուրքերը վերջնական պայմանավորվեցին Հայաստանի հարցում: Պայմանավորվածության համաձայն թուրքական կողմը պետք է հարձակվեր Հայաստանի վրա, իսկ ռուսական կողմը հայերին իբր թե օգնելու պատրվակով պետք է մտներ և օկուպացներ այն:

 

Այնուամենայնիվ, այդ ծրագրի իրականացման առումով մեծապես նպաստեցին Հայաստանում 5-րդ շարասյուն հանդիսացող և կրեմլի շահերը սպասարկող հայ բոլշևիկները, ովքեր դեռևս 1920թ. մայիս ամսին հակապետական գործողություններով և երկրում խռովություններ հրահրելով փորձեցին տապալել գործող իշխանությանը: Հայ բոլշևիկների հակապետական գործունեության առումով նշանակալի է նրանց գաղտնի հեռագրերից մեկը որտեղ նշվում է «....Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի Հանրապետական Հայաստանի պարտության արագացումը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը:

 

Այս նպատակի համար պետք է կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով»
Հ.Գ Ցավոք սրտի հայոց պատմությունը ցույց է տալիս, որ մենք ներսից երկիր հանձնողների պակաս գրեթե միշտ չենք ունեցել.....

 

Դավիթ Ֆիդանյան