Իմ լիբերալը հասել է նրան, որ ժխտում է հենց իրեն' Ռուսաստանին, այսինքն ատում է ու ծեծում իր մորը: Դժբախտ ու անհաջող ցանկացած փաստ նրա մեջ առաջացնում է ծիծաղ, մեկ-մեկ էլ' հիացմունք: Նա ատում է ժողովրդական ավանդույթները, ռուսական պատմությունը, ամեն ինչը: Եթե նրա համար կա արդարացում, ապա դա այն է, որ նա չի հասկանում, թե ինչ է անում ու Ռուսաստանի հանդեպ իր ատելությունը ընդունում է որես պտղաբեր լիբերալիզմ: (Ապուշը)

Կատարելության հասնելու համար ի սկզբանե պետք է շատ բան չհասկանալ: (Ապուշը)

Սրիկաները սիրում են ազնիվ մարդկանց... (Ապուշը)
Մարդը խելացի է, բայց խելացի քայլեր անելու համար միայն խելքը բավարար չէ: (Ոճիր և պատիժ)
Ո՞վ է մեղավոր, որ նրանք դժբախտ են և չեն կարողանում ապրել' առջևում ունենալով կյանքի 60 տարի:(Ապուշը)
Իմացեք, որ սեփական ոչնչության ու թուլության գիտակցման մեջ խայտառակության մի սահման կա, որից հետո մարդն այլևս չի կարողանում գնալ և որից հետո իր իսկ խայտառակության մեջ շոշափում է վիթխարի հաճույք: (Ապուշը)

 

Կան կանայք, որոնք պիտանի են միայն որպես սիրուհի, ուրիշ' ոչինիչ:(Ապուշը)
Բայց սիրահարվել չի նշանակում սիրել: Սիրահարվել կարելի է և ատելով: (Կարամազով եղբայրներ)
... մարդն ավելի շուտ փնտրում է հրաշքներին, քան աստծուն: (Կարամազով եղբայրներ)
Ռուս մարդը հեշտությամբ է դառնում աթեիստ, ավելի հեշտ, քան աշխարհի ցանկացած այլ մարդ: Եվ ռուսները ոչ միայն դառնում են աթեիստ, այլև հավատում են աթեիզմին որպես նոր կրոնի' ոչ մի կերպ չնկատելով, որ հավատում են զրոյին: (Ապուշը)

 

Իրականում խոսում են մարդու դաժանության «գազանության» մասին, բայց դա սարսափելի անարդար է և վիրավորական գազանների համար. գազանը երբեք չի կարող լինել այնքան դաժան, որքան մարդը, այդքան արտիստիկ, այդքան գեղարվեստորեն դաժան:(Կարամազով եղբայրներ)
... ինչը սկսվել է ստով, դրանով էլ կավարտվի. բնության օրենքն է: (Ապուշը)
Կարևորը ինքներդ ձեզ չստեք: Ինքն իրեն ստողն ու սեփական սուտը լսողը հասնում է նրան, որ ոչ իր մեջ, ոչ էլ շրջապատում ոչ մի ճշմարտություն չի տարբերում. այսինքն սկսում է չհարգել իրեն ու շրջապատին: Չհարգելով և ոչ մեկին' դադարում է սիրել: Սեր չունենալով տրվում է զվարճանքին, կրքերին ու կոպիտ քացրությանը և իր արատներում հասնում է անասնապղծության...(Կարամազով եղբայրներ)

 

Կինը միշտ էլ կին է, անգամ եթե միանձնուհի է:(Դևեր)
Մարդկային ամեն հանճարեղ կամ նոր մտքի մեջ, կամ, պարզապես, մարդու ցանկացած լուրջ մտքի մեջ, որը ստեղծվել է ինչ-որ մեկի գլխում, միշտ մնում է մի այնպիսի բան, որը ոչ մի դեպքում հնարավոր չի փոխանցել այլ մարդկանց, անգամ եթե դուք այդ մասին հատորներով գրեք ու երեսունհինգ տարի խոսեիք դրա մասին. միշտ մնում է մի բան, որ ոչ մի պարագայում չի ուզում դուրս գալ ձեր գանգից և մնում է ձեր մեջ ընդմիշտ: (Ապուշը)

 

Իրական ճշմարտությունը երբեք ճշմարտանման չէ: Այն այդպիսին դարձնելու համար հարկավոր է անհապաղ մի քիչ սուտ խառնել: (Դևեր)

 

Թարգմանեց Լիլիթ Աղաջանյանը