Մարդու առաքելությունը ապրելն է, այլ ոչ թե գոյատևելը: (Ջեկ Լոնդոն)

 


Մի ասեք, որ Դուք ժամանակ չունեք: Ձեր ժամանակը նույնքան է, որքան Միքելանջելոյի, Լեոնարդո դա Վինչիի, Թոմաս Ջեֆերսոնի, Էյնշտեյնի և այլնի ժամանակը: (Ջեքսոն Բրաուն)

 


Ձգտելով անհասանելիին մենք կատարում ենք անհնարինը: (Ռոբերտ Արդրի)

 


Նա ով անընդհատ թափահարում է իր էրուդիցիան և կրթվածությունը՝ չունի ոչ մեկը և ոչ էլ մյուսը (Էրնեստ Հեմինգուեյ)

 


Ես ունեմ 6 հավատարիմ ծառա, որոնց անչափ շնորհակալ եմ: Նրանց անուններն են՝ Ո՞վ, ինչո՞ւ, ե՞րբ, ի՞նչ, որտե՞ղ և ինչպե՞ս: (Ռեդյարդ Կիպլինգ)

 


Հիմարություն անելու իրավունքը անձի զարգացման երաշխիքներից մեկն է:
(Մարկ Տվեն) Շատ բան չի պահանջվում մարդուն կործանելու համար: Բավական է նրան համոզել, որ այն գործը, որով նա զբաղվում է ոչմեկին պետք չէ: (Ֆ.Մ.Դոստոևսկի)

 


Այն, ինչ ինձ չի սպանում՝ դարձնում է ինձ ավելի ուժեղ: (Ֆրիդրիխ Նիցշե):

 


Հնարավոր է այս աշխարհում դու ընդամենը մարդ ես, սակայն ինչ-որ մեկի համար դու ամբողջ աշխարհ ես: (Գաբրիել Գարսիա Մարկես)

 


Երբեք ուշ չէ դառնալ այն մարդը, որի մասին դու երազում ես: (Ջորջ Էլիոտ)