Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից տպագրված և տարածված նվիրատվական հավաքագրումների բացիկ՝ 1920թ. հունիսի 27-ը ՀԲԸՄ-ի բոլոր մասնաճյուղերում «Ընդհանուր հայ որբերու օր» հայտարարելու վերաբերյալ (փաստացի՝ ներկայիս «Հայաստան Համահայկական Հիմնադրամ»-ի նախատիպը):

 

Բացիկի դարձերեսին կլոր կնիք է. «Ազգային Ելմտական Յանձնաժողով, Կեդրոնական Վարչութիւն, 1919»: Նշենք, որ Պողոս Նուբար պաշայի կողմից հիմնած ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակը մինչեւ 1921 թիվը գտնվում էր Կահիրեում, որից հետո տեղափոխվեց Փարիզ: