Ադրբեջաներեն է թարգմանվել և Բաքվում լույս տեսել Համաշխարհային սիոնական կազմակերպության հիմնադիր, ժամանակակից քաղաքական սիոնականության հիմնադիր Թեոդոր Հերցլի «Հրեական պետություն» գիրքը և ներկայացվել է ադրբեջանցի ընթերցողներին որպես «կամքի շնորհիվ ցանկացած խնդիր լուծելու գաղափարն արտացոլող» լավագույն օրինակ:
Ադրբեջանի այս քայլն այլևս չի զարմացնում իրանական կողմին, քանի որ ըստ իրանական լրատվամիջոցներում տեղ գտած ընդհանուր մտայնության' Ադրբեջանում տեղի ունեցող ոչ մի բան չպետք է այլևս զարմացնի, նույնիսկ այն, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավն այժմ էլ փորձում է երկրում տարածել սիոնական գաղափարախոսությունը:

 

Ըստ իրանցի փորձագետների' այնպիսի մի իսլամադավան երկիր, որտեղ շիաները ենթարկվում են ամենօրյա հալածանքների ու բռնաճնշումների, որտեղ արգելվում են Աշուրայի սգո քայլերթերն ու միջոցառումները, երբ այժմ թարգմանում է Թեոդոր Հերցլի գիրքն ու այն պարտադրում իր հասարակությանը, այլևս չի զարմացնում որևէ մեկին:

 

Ակնհայտ է, որ սա ուղղված է նաև Իրանի դեմ, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ամեն տարի ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է ԻՀԿ («Իսլամական համաժողով կազմակերպություն») տարեկան ժողովներին, որտեղ մշտապես քննարկվող խնդիրներից մեկն էլ աշխարհում սիոնական գաղափարախոսության տարածման կախարգելումն է:

 

Արտյոմ Տոնոյան