Ինչքան էլ զարմանալի թվա, Ադրբեջանի՝ հեռուներ չգնացող պատմության մեջ քաղաքական ամենանշանավոր դեմքերը, որոնք ջանք չեն խնայել այդ պետության ստեղծման և ադրբեջանականության գաղափարախոսության տարածման գործում, եղել են իրանական ժողովուրդների ներկայացուցիչներ։ Իրանական ծագում ունեն ԱՀ 1-ին հանրապետության հիմնադիրը և 3-րդ հանրապետության բոլոր 4 նախագահները։
Այսպես՝
Մամեդ Էմին Ռասուլզադեն՝ Ադրբեջանական ժողովրդավարական Հանրապետության (1918-1920) հիմնադիրը և Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահը (1918թ․), կովկասյան պարսիկ էր՝ թաթ։
Կովկասյան պարսիկ է նաև Ադրբեջանական Հանրապետության (հետխորհրդային շրջան) առաջին նախագահը՝ Այազ Մութալիբովը։
Հատկապես վերջերս շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քուրդ է եղել նաև ԱՀ երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։
Լինելով քուրդ՝ շարքից անմասն չի մնում նաև Հեյդար Ալիևը, և այդ մասին գրվել է բազմիցս։
Նշված բոլոր անձինք, բացառությամբ գուցե Մութալիբովի, հակաիրանականության ջահակիրներների ցանկում են։
Չգիտեմ այս դեպքում ինչքանով համեմատությունը ինչքանով է ճիշտ, բայց իրավիճակը որոշակիորեն նման է թվում Ռուսաստանի և Ուկրաինայի դեպքին։
Արտյոմ Տոնոյան