Ամերիկյան նպաստամատույցի գորգերի արհեստանոցը Երևանում. 1919 թվական... Նկարում՝ փախստական հայ աղջիկները գորգեր են գործում Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կողմից բացված արհեստանոցում՝ հետագայում բարեգործական նպատակով դրանք վաճառքի հանելու համար: Լուսանկարը՝ լրագրող Մելվիլ Չատերի, "National Geographic" ամսագիր, 1919 թ., նոյեմբեր:

 

Մելվիլ Չատերն իր հոդվածում նշում է, որ օգնության նպատակով աշխատանքի տրամադրումը ամեն ինչ կորցրած փախստականներին՝ դա նաև մարդկային արժանապատվությունը վերագտնելու առումով կարևոր հնարավորություն է նրանց համար:

 

 

Ռուբեն Շուխյան