Հին Երևանի Կարմիր կամուրջը... 1905 թվականի լուսանկարում պատկերված է Հրազդան գետի վրա գտնվող Հին Երևանի Կարմիր կամուրջը, որը հիմնովին վերանորոգվել էր 1679 թվականի երկրաշարժից հետո: Կարմիր կամուրջը կոչվել է նաև Խոջա-Փիլավի կամուրջ՝ ի պատիվ քանաքեռցի մեծահարուստ և բարեգործ Խոջա-Փիլավի, որը ֆինանսավորել էր կամրջի վերանորոգումը, իսկ Կարմիր է կոչվել, որովհետև կառուցված է կարմիր տուֆից:

 

Այս կամրջով է նախկինում անցել Երևան-Էջմիածին գլխավոր մայրուղին: Լուսանկարը արված է Երևանի բերդի տարածքից, իսկ դիմացի պլանում՝ Դալմայի հանրահայտ այգիներն են: Ներկայումս կամուրջը կիսաքանդ է և գտնվում է անխնամ վիճակում:

 

 

 

Ռուբեն Շուխյան