Այսօր Թուրքիան Սիրիայում ԻՊ-ի զինյալների ոչնչացման անվան տակ ցեղասպանության է ենթարկում քրդերին: Դրա մասին այսօր արդեն սկսեցին խոսել Գերմանիան և ԱՄՆ-ն: Հետաքրքրականն այն է, որ սիրիահպատակ քրդերին Թուրքիան կոտորում է իրաքյան քրդերի քթի տակ, իսկ ամենահետաքրքրին այն է, որ իրաքյան քրդերը՝ ունենալով կանոնավոր բանակ , չեն միջամտում, անգամ անթաքույց բավականություն են ապրում՝ տեսնելով սիրիահպատակ քրդերի կոտորածը:
Մեկ անգամ չէ, որ ես խոսում եմ ազգերի միջև , ըստ ապրելու բնակավայրի տարբերություն դնելու վտանգավորության մասին: Թուրքերը՝ հետևողականորեն աշխատելով քրդերի հետ, կարողացան ատելություն սերմանաել միևնույն տարածաշրջանում, բայց տարբեր բնակավայրերում ապրող քրդերի նկատմամբ և հիմա սկսել են հերթով կոտորելով առաջ գնալ, սկզբից Թուրքիայի քրդերը, հիմա Սիրիայի քրդերը... Նուն ճակատագիրը մեզ է սպասվում, եթե մենք զոհ գնանք թուրքական այս փորձված ու վտանգավոր քաղաքական խաղին:
Մենք պարտավոր ենք միասնական լինել, համայն Հայության Հայրենիքը, անկախ ծննդավայրից պետք է լինի Հայաստանը, մայրաքաղաքը ՝ Երևանը, հայրաքաղաքը՝ Գյումրին, սիրտը՝ Ստեփանակերտը, համն ու հոտը՝ Գորիսը, մարգարիտը՝ Սևանը , թթվածինը՝ Դիլիջանը և այսպես շարունակ... Մենք ՄԻԱՍՆԱԿԱՆ պետք է լինենք, մեզ չպետք է կարողանան զատել ինչպես դա արեցին բազմամիլիոնանոց քրդերի հետ...
Կարեն Հովհաննիսյան