Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դեկտեմբերի 9-ին չեղյալ է հայտարարել իր այցը Հյուսիսային Իրաք կամ Քուրդիստան, քանի որ թուրքական կործանիչները ավիահարվածներ են հասցրել Քուրդստանի բանվորական կուսակցության (PKK) օբյեկտներին Քանդիլի լեռներում:
Դեմիրթաշը և Իզմիրի HDP-ի տարածքային կառույցի ղեկավար Էրթուղրուլ Քյուրքչունը պատրաստվում էին այսօր հատել թուրք-իրաքյան սահմանը Հեբուր անցակետով և քրդական Սուլեյմանիյե քաղաքում հանդիպումներ ունենալ PKK-ի առաջնորդների հետ: Սակայն, HDP-ի բյուրոյի անդամ Սիլվեն Էմինօղլուն հայտարարել է, որ կապված վերջին միջադեպերի հետ , Դեմիրթաշը և Քյուրքչուն չեղյալ են հայտարարել այցը և վերադարձել Անկարա: Հիշեցնեմ, որ այսօր Թուրքիան ավիահարվածներ է հասցրել PKK-ի զինյալներին Քանդիլի լեռներում տեղակայված Հեքրուք, Զեփ և Էվեսին Բեսյան ճամբարներին:
Կիլիկիա Հայաստան