Յոթանասուներկու աշակերտները վերադարձան ուրախությամբ և ասացին Հիսուսին.
-Տե՛ր, չար ոգիներն իսկ հնազանդվում են մեզ, երբ հրամայում ենք քո անունով։ Հիսուսն ասաց նրանց.


-Տեսա Սատանային՝ կայծակի նման երկնքից ցած ընկնելիս։ Ահա ձեզ իշխանություն տվեցի կոխոտելու օձերն ու կարիճները, ինչպես նաև հաղթահարելու թշնամու զորությունը, և որևէ բան չի վնասելու ձեզ։ Սակայն մի՛ ուրախացեք նրանով, որ չար ոգիները հնազանդվում են ձեզ, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում։


(Ղուկասի ավետարան 10:17-20)


Մի՛ վախեցիր մեր Տիրոջ համար վկայություն տալուց… որ փրկեց մեզ և հրավիրեց մեզ իր սուրբ ժողովուրդը լինելու ոչ թե մեր արժանիքների համար, այլ համաձայն իր ծրագրի և այն շնորհի, որ մեզ էր տվել Հիսուս Քրիստոսի միջոցով՝ հավիտենական ժամանակներից իսկ առաջ: Այդ շնորհն այժմ հայտնվեց մեզ մեր փրկչի՝ Հիսուս Քրիստոսի երևումով, որ խափանեց մահվան իշխանությունը և իր տված ավետիսով հայտնեց կյանքն անմահական:


(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 1:8-10)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան