Էն որ բոլոր կուսակցություններն ազում են, որ տասնյակ հազարավոր անդամներ, համախոհներ և ընտրողներ ունեն, բա ու՞ր են: Ցուցարարները ձեր ընտրողները չե՞ն:


Իսկ դուք նրանց կողքը չեք եղել այս օրերի ընթացքում: Ոչ մեկդ, որ մեկի:


Այնպես որ նախընտրական շրջանում ոչ մի կուսակցություն հանկարծ չխոսի այն մասին, որ պաշտպանելու է հայաստանցիների իրավունքները, որ արդարադատություն է ապահովելու, որ կարգ ու կանոն է մտցնելու:
Այս երկու շաբաթը փորձաշրջան էր պետության, Սասնա Ծռերի տղերքի, ցուցարարների, իշխանությունների և կուսակցությունների համար:


Ով-ով, բայց կուսակցությունները հաստատ փորձաշրջանը չանցան:


Մովսես Դեմիրճյան