Այսօր Ազգային Ժողովում Վարչապետ Փաշինյանը խոսեց Թուրքիայի հետ սահմանի բացման անհրաժեշտության մասին։ Այո, ծովային ելք չունեղող պետության համար, որը ունի ընդամենը չորս հարեւան, երկու փակ սահմանը «շռայլություն» է, որը մենք մեզ թույլ տալ չենք կարող։ Որքան էլ եղբայրական ժողովուրդներ են վրացիները ու իրանցիները, մենք պետք է արձանագրենք, որ նրանք ունեն չափազանց վատ հարաբերություններ մեր բարեկամ ռուսների ու ամերիկացիների հետ։
Սա ռիսկ է, նաեւ մեզ համար, ու այս խնդրի մասին պետք է խոսել։
Մարտ ամսին, երբ Նյու Յորքում հանդիպեցինք այն ժամանակ դեռ դեսպան Մնացականյանի հետ, ի թիվս այլ հարցերի զրուցեցինք հայտնի «Երուսաղեմի բանաձեւի» վերաբերյալ։ Իմ հիմնական քննադատությունը ոչ թե այն էր թե ինչպես էր քվեարկել Հայաստանը, այլ թե ինչու այդ հարցի շուրջ բավարար չափով հրապարակայնություն չի եղել։
Ես ուրախ եմ, որ այլ ոլորտների նման, Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները նույնպես «հնարավոր» չափով դառնում են հրապարակային քննարկման առարկա։
Ըստ իս, դիվանագիտական լավագույն գործիքը ազնվությունն է, իսկ խնդիրները խորհրդապահական դարձնելը դրանք չի լուծում, դեռ ճիշտ հակառակը։