Ես մի երկու տարի առաջ գրել էի և հիմա էլ եմ ասում, որ ԱՄՆ-ը՝ անգլո-սաքսերը, կարողացան լարվածություն ստեղծել Եվրամիություն-Ռուսաստան հարաբերություններում, քայքայել նրանց տնտեսությունը, վերացնել նոր-նոր ձևավորվող ու զարգացող տնտեսական-առևտրային փոխադարձ կապերը: Եվրոպան լցնելով փախստականներով, այն վերածել իսկական Սոդոմ-Գոմորի…
Դե ի՞նչ, կործանման գործընթացը սկսվել է և հաջողությամբ իրականացվում է…Սովորաբար կործանվող նավից առաջինը փախնում են առնետները…Ուրեմն փախնելու իսկական ժամանակն է…
Մնում է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ստեղծեն կամ լեգալացնեն Անգլո-սաքսերի արդեն երկար ժամանկ գործող միությունը…
Իսկ Ռուսաստանում, կիսելյովյան խորհրդային արտադրության պրոպագանդիստներն իզուր են հրճվում՝ նրանք այդ կործանվող նավի մեջ են կամ կործանվող նավի ջրապտույտում…
Ավելի լավ է վերացնել այդ լարվածությունը՝ ի հեճուկս ԱՄՆ-ի...
Ռոբերտ Մելքոնյան