Եթե շարժվենք այն սցենարի տրամաբանությամբ, ըստ որի Իրանում տեղի ունեցած ցույցերի կազմակերպման և ուղղորդման գործում գործի է դրվել Ադրբեջանում տեղակայված իսրայելական արագ արձագանքման, «գունավոր հեղափոխություններ»-ի կազմակերպման օպերատիվ-մասնագիտական խումբը, ապա, ամենայն հավանականությամբ, առաջիկայում որոշակի լարվածություն կառաջանա Իրան-Ադրբեջան հարաբերություններում, եթե, իհարկե, այն դեռ չի առաջացել։

 


Կարծում եմ՝ հայկական կողմը կարող է արդյունավետորեն օգտագործել Ադրբեջանի տարածքում իսրայելական հատուկ ծառայությունների գործունեության իրողությունը որպես հնարավորություն կամ ռեսուրս Իրան-Ադրբեջան հարաբերությունների ձևաչափում, որի հիմնական թիրախը բնականաբար Իրանն է։

 


Անկախ հայկական կողմից այդ հնարավորության կիրառման ելքից կամ դրա արդյունավետությունից, այս ամենի համատեքստում առաջիկայում թերևս պետք է ակնկալել որոշակի աշխուժացում հայ-իրանական հարաբերություններում։