ՀԱԿ-ը ոնց կլյաուզայի ու ապատեղեկատվության վրա նստած էր, էնպես էլ մնացել էր։ Դրա ամենավերջին վառ օրինակն այսպես կոչված «Խոպանչիներին հարկելու մասին» օրենքի շուրջ արհեստական լարվածություն ստեղծելն է։ Հիշեցնենք, որ թեման ասպարեզ նետեցին հենց ՀԱԿ խմբակցության պատգամավորները, իսկ աժիոտաժը սոցցանցերում մշտապես տաք են ապոհւմ լևոնական ակտիվիստներն ու լրատվական ռեսուրսները։

 

Մինչդեռ, արդեն վաղուց պարզ է, որ օրենքը բնավ էլ խոպանչիներին հարկելու մասին չէ ու ընդհանրապես նամն բան չի նախատեսում, բայց դա ամենևին չի խանգարում, որպեսզի լևոնականները գոմեշի համառությամբ շարունակեն պիտակավորել այս օրինագիծը՝ որպես խոպանչիներին հարկի տակ մտցնող ու արտագաղթը ահագնացնող ինչ որ նախաձեռնություն։ Ու զավեշտը ինչում է. իբր շատ մի ապացուցեցին, որ դա այդպես է, հիմա էլ արդեն անցել են մեղավորների որոնումներով։

 

Պարոնայք, սա արդեն քաղաքականություն չէ, նույնիսկ քաղաքական պոռնիկություն չէ, սա ինձ հիշեցնում է շոուբիզնեսյան ինչ որ պայթած ու մոռացվող աստղի, ով տարբեր մանր սպեկուլյացիաներով փորձում է աժիոտաժ ստեղծել իր անվան շուրջ, որպեսզի լրիվ մոռացության գրկում չհայտնվի։ Այ ՀԱԿ-ն էլ մեր քաղաքական բեմի պայթած ու մոռացության մատնված աստղն է։

 

Արմեն Հովսեփյան