Ուշադիր հետևելով այս կամ այն նոր օրենքների, մասնավորապես շրջանառության հարկի մասին վերջին շրջանի բանավեճերին ու աղմուկ-աղաղակին, տպավորություն է, թե խնդիրը ոչ թե կոնկրետ ինստիտուտներն են, այլ օրենքները:


Ահագին առաջընթաց է: Պարզվում է, որ օրինակ հարկային մարմինները կարգին աշխատում են, թերությունը սոսկ օրենքի մեջ է: Պարզվում է, որ ոչ թե պետական ինստիտուտներն են թերանում, համապատասխան մեխանիզմներով գործարքի մեջ մտնում ստվերի հետ, այլ փոքր, միջին և խոշոր գործարարներն են համը հանում:


Իսկապես, աննախադեպ բան է: Հարկային բարեփոխումներ ասելիս միշտ մարդիկ հասկացել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, հարկային մարմինների աշխատանքի բարելավում, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: Բայց այսօր այլևս այդպիսի դիսկուրս չկա: Մարդիկ բանավիճում են սոսկ, զուտ հարկատեսակի մասին օրենքի լավ կամ վատ, ճիշտ ու սխալ լինելու շուրջ:


Տարօրինակ հայ մարդ արարած

 

 

 Տիգրան Խաչատրյան