Հունիսի 20-ին կայացավ եռակողմ հանդիպում: Այս հանդիպումը նորից ոչ մի բանի վրա չի ազդի: Ալիևը կշարունակի կրակել, կշարունակի ագրեսիվ դրսևորել իրեն, բայց և խելոք կնստի սեղանի շուրջ՝ ծպտուն չի հանի: Այս հանդիպումից ոչ մի բան չի փոխվի:
Հանդիպումից մեկ օր առաջ՝ հունիսի 19-ին, Ալիևը տարածել է հաղորդագրություն, իբրև ցանկանում է Արցախի հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Իբրև մեծ հույսեր է կապում հանդիպումից: Բայց այդ ամենի վերջում ավելացնում է, որ Հայաստանը պետք է հարժարվի Արցախից և քանի դեռ դա տեղի չի ունեցել , ապա Ադրբեջանը անիմաստ բանակցությունների մեջ է և չի պատրաստվում ևս 20 տարի այդպիսի բանակցություններ վարի:
Այս ամենով հանդերձ պարտված երկրի նախագահը հաթաթա է տալիս Հայաստանին /Արցախին/ , բայց սրա հաթաթաները սահմանափակվում են խոսնակների մակարդակով տարածած հաղորդագրություններով: Ընդհանուր սեղանի շուրջ նա՝ համեստ հարսի պես, գլուխը կախ վեր է ընգնում աթոռին: Լսում է, լսում է , լսում է:
Հանդիպումից հետո մենք պետք է պատրաստ լինենք այս համեստ հարսի հերթական կապրիզներին: Այս անգամ պետք է թքած ունենանք ցանկացած երկրի հորդորին ու գնալուց ՝ գնալ մինչև վերջ: Մենք հրադադար չենք խնդրել: Պատերազմին միշտ պատրաստ ենք:
Աշոտ Ասատրյան