Մոտ մեկ ժամ առաջ Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վ.Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի երկկողմ հանդիպումը:ՌԴ նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն' քննարկվել են երկու պետությունների երկկողմ ու տարածաշրջանային մի շարք հարցեր:Առանձին քննարկվել է նաև Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ուշադրության է արժանի մի փաստ.վողջույնի իր խոսքում Ալիևը մասնավորապես նշել է.«Եվ իհարկե,տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը մեր տարածաշրջանում այն հարցերն են,որոնք միշտ մեր օրակարգում են:Իհարկե նաև կքննարկենք հայ-ադրբեջանական,ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը,որն արդեն շատ է ձգձգվել և իր լուծումն է պահանջում»: Այսինքն ադրբեջանական կողմը հարցի հստակեցում ու վերջնական լուծում է պահանջում,և արդեն իսկ հանդիպման սկզբում նշում է այդ մասին:Ադրբեջանական կողմը վճռականորեն է տրամադրված այս հանդիպումներում,և բացառված չէ,որ այս հանդիպումների ժամանակ հստակ պահանջներ կդնի բանակցությունների սեղանին:
Դժվար է ասել,արդյոք հստակ տեղաշարժ կարձանագրվի այս հանդիպումների արդյունքում, թե ոչ:Բայց հետաքրքիր է նաև այն,որ Վ.Պուտինը առաջինը նախընտրեց ընդունել Ալիևին,այլ ոչ թե մեր նախագահին:Սա կարող է պայմանավորված լինել նրանով,որ Պուտինը սկզբում ցանկանում էր հանդիպել Ալիևին'որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու ու անելիքները Ալիևի հետ համաձայնեցնելու նպատակով:Հուսանք,որ այս խաղերը բացասականորեն չեն անդրադառնա մեր վրա:
Հայկ Սահակյան