Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց և ասաց.


- Մի մարդ լավ սերմեր սերմանեց իր արտի մեջ։ Մի գիշեր, երբ ամեն մարդ քնի մեջ էր, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ և գնաց։ Երբ սերմերն աճեցին և սկսեցին հասկ դառնալ, այն ժամանակ երևաց և այդ որոմը։ Տանտիրոջ ծառաները եկան և ասացին նրան. «Տե՛ր, մի՞թե դու քո արտի մեջ միայն լավ սերմեր չսերմանեցիր. հապա որտեղի՞ց է այդ որոմը»։ Տերը պատասխանեց. «Թշնամի մարդու արած գործ է դա»։ Ծառաներն ասացին. «Ուզո՞ւմ ես, որ գնանք և քաղհանենք որոմը»։ «Ո՛չ,-պատասխանեց Տերը,-որպեսզի չլինի թե որոմը քաղելիս ցորենն էլ միասին արմատախիլ անեք։ Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը. ես այն ժամանակ հնձողներին կասեմ՝ նախ որո՛մը քաղեցեք, խրձե՛ր կազմեցեք այրելու համար և ապա միայն քաղեցե՛ք ցորենը և ամբարեցե՛ք իմ շտեմարաններում»։


Ահա ճիշտ սրա նման է երկնքի արքայությունը։
(Մատթեոսի ավետարան 13:24-30)
Ուրեմն ի՞նչ ենք եզրակացնում։ Հեթանոսները, որոնք չէին հետևում Աստծու արդարությանը, արդարացան, որովհետև հավատացին Քրիստոսին, մինչդեռ Իսրայելի ժողովուրդը չարդարացավ Մովսեսի Օրենքի միջոցով, որ տրված էր մարդկանց արդարացնելու համար։ Ինչո՞ւ, որովհետև չհավատաց Քրիստոսին և կարծում էր, թե Օրենքի գործադրությամբ կարդարանա։ Հենց դա էլ պատճառ դարձավ, որ նրանք գլորվեն «գայթակղության առիթ հանդիսացող քարի» վրա, այսինքն՝ Քրիստոսի, որի մասին մարգարեության մեջ գրված է. «Ահա ես Սիոնի մեջ դնում եմ մի քար, որ առիթ պիտի դառնա գլորման, մի ժայռ, որ առիթ պիտի դառնա գայթակղության. բայց ով հավատա նրան, հուսախաբ չի լինի»։


Եղբայրնե՛ր, ի սրտե մաղթում եմ և աղոթում, որ Աստված փրկի իսրայելացիներին, որովհետև կարող եմ նրանց մասին վկայել, թե նախանձախնդիր են Աստծու հանդեպ, միայն թե այս նախանձախնդրությունը հիմնված չէ Աստծու ճշմարիտ գիտության վրա։ Նրանք չհասկացան, թե Աստված ի՛նչ ձևով էր ուզում արդարացնել մարդկանց։ Արդարանալու իրենց հասկացած ձևին կառչելով՝ նրանք չընդունեցին Աստծու արդարության ուղին։ Մինչդեռ Օրենքը Քրիստոսով է հասել իր վախճանին, և Քրիստոսին հավատացողն է միայն արդարանում:


(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 9:30-10:4)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան