Թեև արևի էներգիան ամռան ամիսներին դրական ազդեցություն է ունենում տրամադրության և առողջության վրա, արևոտ օրերի ավարտվելուն պես նվազում է նաև դրական ազդեցությունը, և իմունիտետը սկսում է անկնում ապրել:
էներգիան վերականգնելու բաղադրատոմս եմ առաջարկում, որը կօգնի օրգանիզմը պատրաստել նոր եղանակային պայմանների' պաշտպանելով այն վիրուսներից:
Այս ըմպելիքը պատրաստելու համար ընդամենը 4 բաղադրիչ է անհրաժեշտ.


2 լիտր ջուր,

 

1 թարմ վարունգ,

 

1 կիտրոն կամ 2 փոքրը,

 

10-12 անանուխի տերև:

 


Պատրաստման եղանակը
Անհրաժեշտ է լվանալ վարունգն ու կիտրոնը և կտրատել: Կտրատված բաղադրիչներն ու անանուխի տերևները պետք լցնել ապակյա տարայի մեջ, ավելացնել ջուր , ծածկել և դնել սառնարանում:
Օրգանիզմը մաքրելու համար պետք է ըմպել օրական մեկ բաժակ:

 

Վրեժ Հովսեփյան