Բժիշկները նախազգուշացնում են, որ հաստ աղու քաղցկեղի առաջացման հիմնական գործոններից է անառողջ սննդակարգը, ինչպես նաև ոչ բավականաչափ մանրաթելերի օգտագործումը սննդի մեջ: Նրանք խորհուրդ են տալիս օրական 20-35 գրամ մանրաթել օգտագործել:
Որոշ սննդատեսակներ, որոնց թվում է նաև կարմիր միսը, մեծացնում են աղիներում լորձի արտադրությունը, ինչը դժվարացնում է օրգանիզմի համար սննդարար նյութերի կլանումը: Երբեմն լավ չմարսված սնունդը կարող է խցանում առաջացնել աղիներում' հանգեցնելով գլխացավի, սրտխառնոցի, ուշաթափության:
Այդ իսկ պատճառով ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է աղիները մաքրել թունավոր նյութերի կուտակումներից, ինչը կարելի է անել բնական միջոցներով
Անհրաժեշտ է խնձորով խառնուրդ պատրաստել: Պետք է վերցնել 1 խնձոր, 1 ճաշի գդալ աղացած կտավատի սերմ, 1 ճաշի գդալ չիայի սերմ, 1 թեյի գդալ մեղր և 1 բաժակ ջուր: Բոլոր բաղադրիչները բացի չիայի սերմից պետք է միասին հարել բլենդերով, ապա ավելացնել չիան և ըմպել խառնուրդը օրական երկու անգամ' 1 բաժակ առավոտյան, 1 բաժակ' երեկոյան:
Աղիների մաքրման ընթացքում պետք է կանոնավոր ռեժիմով սնվել, խուսափել շաքարի, ալկոհոլի և կարմիր մսի օգտագործումից:
Վրեժ Հովսեփյան