27 տարի առաջ Չինաստանում հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը տեղի է ունենում ուսանողական շարժումների պատմության ամենարյունալի սպանդերից մեկը: Այդ օրը չինական կոմունիստական ռեժիմի ներկայացուցիչները Պեկինի Տյանանմեն հրապարակում բանակի օգտագործմամբ տանկերի տակ են ճզմում հարյուր հազարավոր չինացի ուսանողների բողոքը: Ուսանողները պայքարում էին կոռուպցիայի դեմ, ինչպես նաև ժողովրդավարական ազատությունների համար:

 

Պաշտոնական տվյալներով սպանվեց մի քանի հարյուր մարդ: Ոչ պաշտոնական և տարբեր միջազգային իրավապաշտպան կառույցների տվյալներով սպանված ուսանողների թիվը հասնում էր մի քանի հազարի: Չինաստանում մինչև այսօր արգելված է խոսել Տյանանմենի արյունալի սպանդի մասին:

 

Դավիթ Ֆիդանյան