Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաանհեթհեթ ու անիմաստ երևույթներից մեկը Սփյուռքի նախարարությունն է։ Ցանկացած նորմալ երկրում այդ ֆունկցիաներ, որ կատարում է Սփյուռքի նախարարությունը, կարող էր կատարել ԱԳՆ-ի մի վարչություն, որը կզբաղվեր հենց սփյուռքի հարցերով։
Սակայն քանի որ մեր երկրում ԱԳՆ-ը ոչնչով չի զիջում իր անարդյունավետությամբ նույն Սփյուռքի նախարարությանը, որոշվեց կոֆե խմողների նոր նախարարություն բացել, համ էլ լա՜վ ատկատմ-մատկատ ա ֆռում։


Դրա համար էլ, էսօր Հրանուշ Հակոբյանին , որ հարցնում են ի՞նչ տվեց Հայաստան-Սփյուռք 4-րդ համաժողովը, ասում դե գիրք գրեցինք, որի մեջ գրեցինք, թե մարդիկ ինչ են ասել այլ համաժողվոներին, մարդիկ եկան իրար տեսան, Հայաստանը տեսան...


Տիկին Հրուշ, ձե՞ռք եք առնում։ Ինչ որ բրոշուր տպելը ներկայացնում եք, որպես մեծ հաղթանակ... Ընդհանրապես, կարո՞ղ եք հասկանալի ու սպառիչ պատասխան տաք ու նկարագրեք ԳՈՆԵ 5 իրաոք դրական ու իրոք արժևոր բան, որ տվել է ձեր նախարարությունը իր գոյության տարիների ողջ ընթացքում։


Իհարկե չեն կարող, որովհետև սա հերթական պորտաբուծական ինստիտուտն է մեր պետական համակարգում, որը տզրուկի նման ծծում է հարկատուների փողերը ու մի քանի ամիսը մեկ նման «գրքային» հաղթանակների մասին է զեկուցում։ Փակել է պետք։

 

 

 Արմեն Հովսեփյան