Ադրբեջանցիները Նժդեհի արձանի հետ կպված վայնասուն են բարձրացել։ Նրանք այդ քայլը համարում են հակառուսական երկակի խաղ և կոչ են անում Ռուսաատանին վերանայել ՀՀ-ՌԴ հարաբերությսւնները։ Հիշեցնում են, որ իզուր են ռուսները հայերին իրենց դաշնակիցը համարում՝ մատնանշելով ռուսական դպրոցների փակումը և ՌԴ-դեսպանատան վրա ձվեր նետերը։ Ըստ ադրբեջանցիների՝ հայերը փորձել են Նժդեհի արձանը տեղադրել ՌԴ Վլադիմիր քաղաքում, սակայն Վ. Պուտինը դա համարել է անարգալից քայլ վետերանների նկատմամբ և արգելել է։

 

Նրանք Նժդեհին մեղադրում են ֆաշիստական Գերմանիյաի կազմում հայկական լեգիոն ստեղծելու և ԽՍՀՄ զորքերի դեմ կռվելու համար և հույս են հայտնում որ Հայրենական պատերազմի վետերանները կբողոքեն իրենց ընկերներին սպանողի արձանը կանգնեցնելու համար։ Ադրբեջանցիները հատկապես նշում են, որ պատահական չէ Նժդեհի արձանի բացումը իշխող կուսակցության գլխավոր գրասենյակի հարևանությամբ, քանի որ ՀՀԿ-ն Նժդեհի գաղափարախոսության կրողն է և նրա ազգայնական գաղափարների տարածողը՝ չմոռանալով հերթական անգամ Հայաստանին մեղադրել օկուպանտ և սեպարատիստ լինելու մեջ։

 

Գևորգ Նալբանդյան