Բաքուն իր հակաիրանական և հակաշիայական քարոզի մեջ չի խնայում ոչ մի միջոց: Ադրբեջանական իշխանությունների կողմից լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվում են այնպիսի նյութեր, որոնք ատելությամբ են լցնում ադրբեջանական հասարակությանը հանդեպ Իրանի և Իրանի հոգևոր առաջնորդների:
Սրանք իրենց այս քաղաքականության մեջ այնքան են գնացել առաջ, որ այժմ էլ համարձակվել են Günaz.tv-ի միջոցով լեզվի փաթաթան դարձնել «Ահլի բեյթ» համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղար, այաթոլլահ Մոհամմադ Հասան Ախթարիի անունը:
Günaz.tv-ն օրերս տարածեց տեղեկատվություն, որտեղ նշվում է, որ այաթոլլահ Ախթարին Ամենայն հայոց կաթողիկոսի հրամանով գնացել է Հայաստան, որտեղ թուրք-ադրբեջանական «մեկ ազգ, երկու պետություն» (bir millet, iki devlet) կարգախոսի կրկնությամբ ասել է, որ հայերն ու իրանցիները մեկ ազգ են, երկու պետություն: Այաթոլլահ Ախթարիի այս արտահայտությունը այնքան է բորբոքել ադրբեջանցիներին, որ առանց խորշելու հայհոյանքներ են տալիս շիայական աշխարհում մեծ հեղինակություն վայելող հոգևորականի հասցեին:
Արտյոմ Տոնոյան