Իրանի հետ հարաբերությունների կարգավորման կեղծ տպավորություն ստեղծող Բաքվի բռնապետի վարչակարգը չի դադարեցնում Թեհրանի շահերը վտանգող իր հակաիրանական քաղաքականությունը: Նման գործելաոճի մասին տեղեկատվություն է փոխանցել հրեական «Jewish Press»-ը (http://www.jewishpress.com/…/azerbaijani-deputy…/2016/05/22/)՝ հաղորդելով, որ Թել-Ավիվ կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչակարգի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Թեհրանին մեղադրել է միջուկային ծրագրից չհրաժարվելու, այլ ուղղակի դրա որոշ հատվածներ հետաձգելու մեջ, հայտարարություն, որը հաստատվել է նաև Իսրայելի խորհրդարանի պաշտոնական կայքի տվյալներով (http://www.knesset.gov.il/spokesman/ru/template_ru.asp…):

 


Այն, որ Բաքվի բռնապետի վարչակարգն ակտիվորեն համագործակցում է Թել-Ավիվի հետ նաև հակաիրանական ակտիվ գործողությունների համատեքստում, ամենևին էլ գաղտնիք չէ, սակայն այս անգամ ուղղակիորեն «տպավորում» է այն հանդգնությունը, որով Բաքուն փորձում է Իրանին մեղադրել միջուկային ոլորտում միջազգային պարտավորություններից խուսափելու մեջ, այսպիսով փորձելով հարված հասցնել Թեհրանին վերջինիս համար չափազանց զգայուն ոլորտում հենց այն ժամանակ, երբ իրանցիները ակտիվորեն փորձում են հաղթահարել հետպատժամիջոցային փուլը, այսպիսով փաստորեն վտանգելով Իրանի կենսական շահերը:

 


«Տպավորիչ» է նաև այն ապատեղեկատվական սուտը, որով Բաքվի բռնապետի ԶԼՄ-ները փորձում են քողարկել ադրբեջանական քաղաքականության հակաիրանական բնույթը՝ տարածելով նշված այցի վերաբերյալ տեղեկատվության միայն այն հատվածը, որտեղ նշվում է, թե իբր մեկ անգամ ևս վերահսատատվել է, որ Իրանը միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու իրավունք ունի և վերնագրելով հրապարակումը, թե իբր «Արազ Ազիմովը պաշտպանել է Իրանին» (http://news.milli.az/politics/436790.html):
Ավելի մանրամասն վերլուծությունը «Պանորամայում»:

 

Վարդան Ոսկանյան