Բաքվի բռնապետի վարչակարգը կրկին լարվածություն է ստեղծում կովկասյան պարսիկներով (թաթ) բնակեցված Նարդարանում։
Մարտի 1-ին Բաքվի Սաբունչուի շրջանի ոստիկանները Նարդարանում իրականացրել են հատուկ գործողություն, որի ընթացքում ձեռբակալվել է 32 նարդարանցի։ Ձեռբակալվածների մի մասը ազատ է արձակվել, մի մասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 20 օրյա կալանքը։
Նարդարանի բնակիչները հայտնում են, որ հերթական ապօրինի, նպատակադրված «հատուկ գործողության» համար առիթ են դարձել ավանի ոչ կենտրոնական փողոցներից մեկի պատերին հայտնված կրոնական կոչերով գրությունները։
Հետաքրիր է՝ Նարդարանի պահպանողական կրոնական շիա բնակչության հանդեպ հերթական բռնաճնշումները տեղի են ունենում Ի. Ալիևի՝ Իրան կատարած այցից հետո, որի ընթացքում վերջիս հանդիպել էր նաև ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խոմենեիին։
Այս ամենից կարող ենք եզրակացնել՝ ալիևյան վարչակարգը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մտադիր չէ հետ կանգնել պահպանողական շիա մուսուլման բնակչության դեմ կիրառվող բռնաճնշումներից։
Աշոտ Մովսիսյան