Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես է եկել Եվրոպայի օրվան նվիրված ուղերձով, որում առկա են բավական մեղմ շեշտադրումներ և հռետորաբանություն: Ընդամենը երկու օր առաջ վերջինս «առյուծ կտրած» ուղղակի սպառնում էր ԵՄ-ին «մենք մեր ճանապարհով, դուք՝ ձեր» կարգախոսով: Հիմա արդեն հակառակը՝ վերահաստատում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ռազմավարական նշանակությունը և վիզայի վերացման հարցով կայացված համաձայնության պահպանությունը: Մի խոսքով՝ իր անհավասարակշիռ պահվածքի ձեռքը կրակն է ընկել ու գցել իր գործընկերներին՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում:

 

 

Լևոն Հովսեփյան