Պուտինը նորություն չի ասում։ Նրանից առաջ մի տասը անգամ ես ասել եմ այս նույն միտքը։ Նորությունը նրա սրամիտ դիտարկումն է ռեստորան հրավիրված աղջկա մասով։ Ես այդքանին չէի ձգել իմ սրամտությամբ։

 


Արևմուտքը իր կազմակերպած Ուկրաինական այս սադրանքում խայտառակ կերպով ձախողվեց։ Ակնհայտ է որ փորձ էր արվում ռուսների վզին փաթաթել խոշորամասշտաբ մի պատերազմ Ուկրաինայի հետ։ Եթե հաջողվեր ապա արդյունքում Արևմուտքը կունենար հսկայական շահույթներ ինչպես զենքերի իրացումից, այնպես էլ Ռուսաստանին նավթային շուկայից դուրս մղելով, նրան սնանկացնելով ու երևի թե նաև Ռուսաստանի քայքայմամբ մի շարք մանր պետական միավորումների ստեղծման ճանապարհով նրա տարածքի նրանից անջատված մասերում։

 


Չստացվեց։ Ոչ միայն չստացվեց այլ նաև Ռուսաստանին ազատեցին Ուկրաինայի հարցում ունեցած պարտավորություններից երբ Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության գոտիում էր գտնվում։
Հիմա Ուկրաինայի ձեռքը Արևմուտքը կրակն է ընկել։ Ոչ մորթելու է որ մորթեն ոչ էլ ծախելու է որ ծախեն։ Գին տվող չկա։ Իրենք էլ այդքան ազատ միջոցներ չունեն որ համ իրենց սպառնացող տնտեսական ճգնաժամի դեմ պայքարեն, համ Հունաստանի կործանվող տնտեսությանը հարյուրավոր միլիարդների ներարկումներ կատարեն ու համ էլ Ուկրաինայի 40-50 միլիոն բնակչության կերակրեն ու հագցնեն և գլուխներն էլ դեռ մի թեթև շոյեն։
Այ այսպես մոլորված ու մի քիչ էլ կիսախփնված իրենց դառը անհաջողությամբ ուկրաինացիները շշկռվել լռվել մնացել են Եվրոպայի բանուկ խաչմերուկներից մեկում։

 

Համլետ Աբրահամյան