Էրդողանն իր հայտնի հայտարարությամբ կրակն է գցել Թուրքիայի պաշտոնական տարբեր շրջանակների, որոնք մեկը մյուսի հետևից սրբագրում են վերջինիս ոճին հարիր էմոցիոնալ ու նաև քարոզչական նպատակներով ունեցած պոռթկումը:

 

Նախ, երեկ արդեն Թուրքիայի նախագահականից նշեցին, որ Էրդողանի խոսքերը չպետք է բառացի հասկանալ, իսկ փոխվարչապետներից մեկն էլ հայտարարեց, որ առանց Ռուսաստանի Թուրքիան հաջողություններ չէր գրանցի Սիրիայում իրականացվող ռազմագործողության հետ կապված: Հիմա էլ Չավուշօղլուն է փորձում նրբանկատորեն «սվաղել» վերադասի հայտարարությունը:

 

Լևոն Հովսեփյան