Ինչպես իրականացվեց Շուշիի ազատագրման օպերացիան
Երբեմն անգիտակցաբար ոմանք լծվում են թշնամու քարոզչամեքենային, աղավաղում կամ արժեզրկում իրողությունները .
Ցավալի է, որ դեռևս կամ մարդիկ, ովքեր կարծում են , թե Շուշիի ազատագրումը հնարավոր եղավ ռուսի օգնության շնորհիվ ...
ԻՐականում, այն հայ ռազմիկի մտքի ու կամքի հաղթական պսակն է, անհավանակն ռազմական օպրեցիա, որը համաշխարհային ռազմական պատմության դաս պետք է դառնա բոլոր ազգերի ու սերունդների համար !
Եվ այսպես ...
Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Արցախի ԻՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի, նրա տեղակալ Սամվել Բաբայանի, Ինքանպաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Ֆելիքս Գզողլյանի, լեոնիդ Մարտիրոսովի և հարձակման ուղղությունների հրամանատարներ Վալեի Չիթչյանի, Արկադի Կարապետյանի և Սեյրան Օհանյանի, մի խումբ քաղաքական գորխիչների մասնակցությամբ:
Պետք է որոշվեր հարձակման հիմնական ուղղությունը:
Չնայած քննարկման մասնակիցների մեծ մասը դեմ էր Սամվել Բաբայանի առաջարկած ուղղությանը, այնուհանդերձ, նա համոզված էր և կարողացավ նաև համոզել մյուսներին, որ թշնամու պաշտպանությունը ճեղքելու խնդիրը հնարավոր կլինի միայն լուծել Լաչինի ուղղությունից:
1992թ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերվա ժամը 02:30-ին Սամվել Բաբայանը, համաձայն օպերատիվ պլանի, հասնելով և ռազմախարսխվելով Լիսագորի տեղորոշչի բարձունքին' զեկուցում է Ա.Տեր-Թադևոսյանին.
,,44-ը կապի մեջ է. վերահսկողության տակ ենք առել բարձունքն ու մայրուղին, կարելի է սկսել հարձակումը,,:
Արցախի ԻՈՒ, հայաստանյան կամավորական ջոկատների ազատամարտիկներից կազմված հարձակողական-գրոհային խմբերը, ռեակտիվ հրետանավորները /հր. Ռազմիկ Մելքումյան/, հրետանավորները /հր. Ժորա Գասպարյան/, Д-30 հաուբիցնբերի ու ականանետների դիվիզիոնը/հրամ. Ալեքսանդր Դամպեր/ , կապի / պետ Արթուր Փափազյան/, բժշկական /պետ. Վալերի Մարության/ ու այլ ծառայությունների մասնակցությամբ, հյուսիսային, Շոշի /արևելյան/ Լաչինի /հարավ-գլխավոր/, Ջանհասան- Քյոսալարի ուղղություններով ձեռնամուխ եղան ' մարդկային ուժով և սպառազմինությամբ բազմիցս գերազանցող թշնամու ջախջախմանը Շուշիի բերդաքաղաքի և շրջակա բնակավայրերի հենակետերում:
Հյուսիսային ուղղություն ' ընդհանուր հրամանատար Վալերի Չիթչյան
Ստեփանակերտ –Շուշի մայրուղիով գրոհեցին 4-րդ վաշտի /հրամ. Յուրի Պողոսյան/ չորս դասակները:
Շրջանի արտադրական միավորման տարածքի և երաժշտական գործիքների գործարանի բնագծով ձգվող բարձունի հատվածում մարտեր մղեց 6-րդ վաշտի 1-ին գրոհային խումբը' Սերգեյ Թովմասյանի գլխ-մբ:
Հետախուզական վաշտի գրոհային խումբը' Սեմյոն Աբրահամյանի և Վալերի Հայրիյանի ղեկ-մբ, գրոհեցին ճանապարհամերձ երկու բարձունքների ուղղությմաբ: ,,երեք աշտարակների ,, մոտ թշնամին լուրջ դիմադրություն ցուցաբերեց: Գրոհներից մեկի ժամանակ խփվեց մեր զրահամեքենան, զոհվեցին մեխանիկ վարորդը և գնդացրորդը:
4-րդ վաշտի առաջխաղացումը կասեցրին թշնամու ռազմական ուղղաթիռները և երկու տանկերը: Տանկային մենամարտում խփվեց Գագիկ Ավշարյանի, Աշոտ Ավանեսյանի և Շահեն Սարգսյանի տանկը, որի հետևանքով զոհվեցին վերջին երկուսը:
Տեխնիկայի շարքից դուրս գալը և թշնամու հակահարձակումները որոշակիորեն թուլացրին ազատամարտիկների հարձակման թափը:
Կորուստներից խուսափելու համար հարձակողական գործողությունները դադարեցվում են : Ազատմարտիկներն անցան պաշտպանության:
7-րդ վաշտին /հր. Արկադի Սարգսյան/, 8-րդ վաշտին /Մարտիկ Գասպարյան/, 9-րդ վաշտին /Յուրի Իշխանյան/ և Սպիտակի ու հայաստանյանկամավորական ջոկատներին առաջադրանք տրվեց համագործակցել պահեստազորային ուժերի հետ, որոնք մարտեր էին մղում ,,26,,-ի ամրակետի շրջակայքում:
Հրազդանի, Կոռնիձորի Սևանի, Ստեփանավանի և հայաստանյան այլ ջոկատներից կազմված պահեստազորային գումարտակը ' Յուրի Հովհաննիսյանի գլխ-մբ, ,,26,,-ի ամրակետից շարժվում է Ջանհասանի ուղությամբ, մայիսի 8-ին փակում Շուշիի և Ջանհասան- Քոսալարի հաղորդակցության կապը, օժանդակում այդ ուղղություններում թշնամու ուժերի տարանջատմանը և ջախջախմանը:
Շուշիի /արևելյան/ ուղղություն /ընդհանուր հրամանատար' Արկադի Կարապետյան/:
Այս ուղղությունում թշնամու պաշտպանությունը ճեղքելը դժվար լուծելի խնդիր էր, ուստի ազատամարտիկներից պահանջեց ուժերի գերագույն լարում:
Հարվածային զինուժի խմբերը հարձակումը սկսեցին երեք ենթաուղղություներով: Բանտի ուղղությունում գործում էր 1-ին վաշտը/հր Աշոտ Ղուլյան' Բեկոր/ , ՀՅԴ առանձին դասակ/ հր. Վարդան Ստեփանյան' Դուշման Վարդան/:
Աջ թևում հետախուզական խումբը, Քռասնու, Դաշուշենի, Աբոյանի, Չարենացավանի, ուջանի և այլ բնակավայրերի ինքանպաշտպանական ջոկատներ:
Ձախ թևում' Շոշի ջոկատը /հր. Արգամ Հարությունյան/, Արարաի ջոկատները /ընդհ. հր. Գրիգոր Գրիգորյան/:
Թշնամու դիմադրությունը կատաղի էր:
Լուրջ բախումներ տեղի ունեցան Ղարմետաքսկոմբինատի մասնաճյուղի շենքի մոտ, ինչպես նաև ֆերմայի մոտ, որտեղ դիրքավորվել էր ,,Երեք աշտարակ,, բարձունքից նահանջած թշնամին: Եղան զոհեր և վիրավորներ: Գրոհային խմբերը ստիպված նահանջեցին և դիրքավորվեցին ավտոբազայից վերև:
Բանտի պարիսպների մոտ կատաղի մարտերի բռնվեցին Աշոտ Ղուլյանի վաշտի տղաները: Թշնամին գործի դրեց ռազմական 3 ուղղաթիռ, որոնք հրթիռակոշեցին հայկական ուժերի դիրքերը: Այստեղ ևս ունեցանք զոհեր և վիրավորներ: Ձեռքից վիրավորվեց նաև Աշոտ Ղուլյանը :
Արկադի Տեր Թադևոսյանը որոշեց Շոշից գրոհելը հետաձգել հաջորդ օրվան:
Ջանհասան-Քյոսալար /հյուսիս-արևմտյան/ ուղղություն. /ընդհ. հր. Սեյրան Օհանյան/
Այս ուղղությամբ հայկական ուժերը հետապնդում էին երկու նպատակ.
Սրընթաց գործողություններով շեղել թշնամու ուշադրությունը հարձակման հիմնական ուղղությունից:
Զարգացնել ապակողմնորոշող մարտական գործողություններ և ապահովել հյուսիսից հարձակվող ԻՈՒ ստորաբաժանումնեի թիկունքը, ճնշել Ջանհասանում, Կարագյավում և Քյոսալարում տեղադրված թշնամու կրակակետերը:
Այս խնդիրների լուծումը իրականցրին Մեհտիշենի, Բադարայի, Դահրավի, Խանցքի, Բալուջայի, Դաշբուլաղի, Խնածախի, ,,Կումայրի,, ,,Արամո,, ջոկատները, խափանարար հետախուզական խումբը:
Խափանարար հետախուզական խումբը մարտանցումով մոտեցավ շրջապատված և անհավասար մարտի բռնված Կումայրի ջոկատին: Մարտի ժամանակ ջոկատից եղան վիրավորներ և զոհեր: Նոր արյուահեղ մարտերից խուսափելու համար ազատամարտիկները նահանջեցին մարտական դիրքեր:
Այսպիսով, հյուսիս-արևելյան ուղղությունում գործող ստորաբաժանումները շեղեցին թշնամու ուշադրությունը հարձակման այդ ուղղությունից և ճնշեցին Ստեփանակերտը հրթիռակոծող հյուսիսային կրակակետերը:
Լաչինի / հարավային/ ուղղություն /ընդհ. հր. Սամվել Բաբայան/
Ռազմական գործողության մասնակից ուժերը հրամայված էր առաջանալ Շուշի-Լաչին մայրուղու ուղղությամբ, ապահովել Շուշին գրոհող ստորաբաժանումների թիկունքը, կանխել Կուբաթլուի շրջանից թշնամու թափանցումը, փակել Լաչին -Շուշի ճանապարհը, որով թշնամին կզրկվեր Զառըսլուից սպասվող օգնությունից/այստեղ տեղակայված էր թշնամու ուժեղ խմբավորւմ/:
Միևնույն ժամանակ այս ուղղության ուժերը պետք է դիմագրավեին թշնամու առաջխաղացմանըձախ թևից' Մեծ և Փոքր Քիրսերի բարձունքների հենակետերից:
Ունենալով նման խնդիր' հարվածային խմբերը հարձակման անցան Քիրս լեռան, Զառըսլուի և Լիսագորի ենթաուղղություններով: Փոքր Քիրսի ենթաուղղությամբ հարձակում ձեռնարկած Հրանտ Ծատրյանի ղեկավարած 2-րդ վաշտի ազատամարտիկները, մարտանցելով 1902 և 1803 բնագծերը, շրջանցեցին Փոքր Քիրսը, ճնշեցին ստորոտում տեղակայված թշնամու ռազմական հենակետը, այնուհետև մոտեցան 2214.5 բարձունքին, ուղղություն վերցրին դեպի Լիսագորի ճանապարհահատվածը և հսկողության տակ առան Լաչին –Շուշի ճանապարհի Լիսագոր- Զառըսլու հատվածը:
Աշոտ Խաչատչյանի ղեկավարած 3-րդ, Ավետարանոցի վաշտերը /հր. Համլետ Ստեփանյան/ և ջավախահայերի կամավորականների ջոկատը Մեծ Քիրսի հատվածում ճնշեցին թշնամու հենակետը: Թշնամին ունեցավ զոհեր և փախուստի դիմեց դեպի մուսուլմանլարի ձորակի գյուղերը: Դրանով իսկ 2346 և 2571 բարձունքների դիրքերում չեզոքացվեց թշնամու ուժերի հնարավոր հարվածը:
Տումի գյուղի ջոկատը և ,,Քիրս,, խումբը հարձակման անցան 2292 բարձունքի ուղղությամբ' խնդիր ունենալով կանխելու թշնամու հարձակումները Քիրսի ուղղությամբ: Սակայն ազատամարտիկները կարողացան ընդամենը մոտենալ Մուսուլմանլարի ձորակի գյուղերի մատույցներին և միայն ամսնակիորեն կատարեցին իերնց առաջադրանքը:
Զառըսլուի ենթաուղղություններում գործում էին Ակնաղբյուրի և Սարուշենի միացյալ վաշտերը /հր. Արշավիր Ղարամյան/ ,,աֆղանցիների,, /հր. Արմեն Բաղդասարյան/ ,,Բյուրեղավան,, /հր. Վրեժ Ղարսոյան/ կամավորական ջոկատները, որոնց խնդիրն էր լայն շրջանցումով շարժվել Զառըսլու գյուղի ուղղությամբ և վերահսկողության տակ առնել Շուշի –Լաչին ճանապարհահատվածը /1449 և 1462 բնագծերից/:
Երբ 2-րդ վաշտի ստորբաժանումները դուրս եկան 2214,8 բնագծով Շուշի-Լաչին մայրուղի, Սամվել Բաբայանի հրամանով բացվեց Զառըսլուի ուղեհատվածը' Շուշիից թնամու փախուստը արագացնելու համար:
Թշնամի, զգալով դիմադրության անհուսալիությունը, կածաններով, միջգյուղյան ճա ապարհներով խուճապահար փախուստի դիմեց:
ՀՅԴ 1-ին վաշտի չորս դասակները /ընդհ հր. Ժիրայր Սեֆիլյան/ Վալերի Վալայանի խումբը, Բերդաձորի ջոկատն առաջադրանք էին ստացել շրջանցելու Զառըսլուն, գրավելու Լիսագորը և փակելու Լաչին-Շուշի ճանապարհը: Սակայն առաջադրանքը չկատարվեց: Շրջանցող խմբերը կարողացան միայն մոտենալ Զառըսլուի դիմացի բարձունքներին:
Մարտական գորխողության զարգացմուն ապահովելու և թշնամու խուճապը բազմապատկելու համար Սամվել Բաբայանը հրամայեց 2-րդ վաշտի զինտեխնիկան դւորս բերել Շուշի –Լաչին ավտոճանապարհի ուղղությամբ:
Զինտեխնիկայի անձնակազմը /հր. Սասուն Աղաջանյան/ վերահսկողության տակ պահեց Շուշի-Լաչին մայրուղին' հարվածելով ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության բեռներ փոխադրող մեքենաներին և շարունակական կրակի տակ պահելով մայրուղին:
2-րդ վաշտի զրահաջոկատի գրոհող խմբերը , Քարին տակի, Սզնեքի, Արտաշատի և այլ ջոկատները միավորվելով դուրս եկան Շուշի –Լաչին ճանապարհի մատույցները և մասսամբ կատարեցին իրենց առաջադրանքը:
Այսպիսով' հարավային /Լաչինի/ ուղղությամբ ծավալված մարտերի արդյունքում ճնշվեցին Մեծ և Փոքր Քիրսերի հատվածում գտնվող հակառակորդի կրակակետերը, մարտանցելով Քիրսերի դիրքերը' ուղղության հիմնական ուժերը դուրս եկան և ամբողջովին փակեցին Շուշի-Լաչին մայրուղին:
Լաչինի ուղղությունում ծավալված մարտական գործողությությունների շնորհիվ հաջողվեց նաև Զառըսլուում կանխել թշնամու վերախմբավորումը , բացառել Շուշիում տեղակայված նրա ստորաբաժանումներին օգնության հնարավորությունը և հակահարձակման գործողությունները:
Ավելին, թշնամու համար մեծացավ շրջապատման վտանգը, որի հետևանքով ադրբեջանական զորախմբերի ու բնակչության շրջանում սկսվեց խուճապը: Թշնամին անկազմակերպ լքեց Շուշին:
1992թ մայիսի 9-ին , առավոտյան ժամը 6-ին հայկական ստորաբաժանումները մտան ադրբեջանական զորխմբերից մաքրված ՀԱՅՈՑ ՀԻՆԱՎՈՒՐՑ ԲԵՐԴԱՔԱՂԱՔԸ:
,,Շուշին ազատագրեցինք ճիշտ ընտրած մարտավարությմաբ, այլ ոչ միայն ուժային մեթոդով,, . Սամվել Բաբայան:
Շուշիի ազատագրման ռազմական գործողությամբ ապացուցվեց հայի ռազմական մտքի կենսունակությունը:
Բերդաքաղաքի ազատագրման մարտական գործողությունների ժամանակ մենք ունեցանք 57 զոհ, իսկ թշնամին' մոտ 300 զոհ, 600-700 վիրավոր և 13 գերի:
/հատված ,,Հաղթանակներն ինչպես եղել են,,
գրքից. /
Բելլա Լալայան