Այսօր միջազգային մամուլում դարձյալ անդրարդարձ կար ռուսական զորքի' Սիրիայի տարածքում ծածուկ հայտնվելուն և կարծիքներ կային, որ ռուսները դա արել են շատ պրոֆեսիոնալ ձևով: Ակամայից հիշեցի մեր տաղանդավոր հայրեակիցներից մեկին' ՍՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանին, ով կազմակերպել և ուղղակի ղեկավարել է մի գործողութուն, որը հետագայում մտավ ռազմական դասագրքերի մեջ.
1962թ ին աշխարհը կանգնեց միջուկային պատերազմի բռնկման շեմին «Կարիբյան ճգնաժամ», ԱՄՆ ը Թուրքիայում տեղակայեց միջուկային մարտագլխիկներով հրթրռներ, դա նշանակում էր, որ Մոսկվային, Կիևին, Ս.Պետերբուրգին կարելի էր միջուկային հարվածներ հասցնել ընդամենը մի քանի րոպեյում։ ԽՍՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշովը դիմեց հակաքայլի՝ նույնանման հրթիռներ տեղակայեց Կուբայի տարածքում։ Այնպես ստացվեց, որ մի օր հանկած ողջ ԱՄՆ ը և նախագահ Ջոն Քենեդին իմացան, որ խորհրդային միջուկային զինանոցը իրենց «քթի» տակ է։
Իսկ ով էր կազմակերպել հսկայական զինուժի և միջուկային զենքի Կուբա գաղտնի աննկատ տեղափոխումը՝ դե իհարկե Մարշալ Հովհաննես Բաղրամյանը։
Ամերիկացինեը զարմացած էին, թե ինչպես է հայ մարշալին հաջողվել կազմակերպել նման քանակությամբ զենքի և մարդկային ուժի աննկատ տեղափոխումը երկու օվկիանոսով և մի քանի ծովերով, շուրջ 10հզ կմ։ Բաղրամյանին հանձնարարված գերգաղտնի այս օպերացիան ստացել էր «Անադր» ծածքանունը։ Կուբայում ափ հանվեց ընդհանուր առմամբ՝ 50 հզ զինվորական և 100ավոր բալիստիկ հրթիռներ։ Կարծում եմ' արժի հիշել այս դեպքը:
Զոհրապ Եգանյան