Շնորհավորում են աշխարհասփյուռ հայությանը մեր նորագույն պատմության ամենակարևոր ձեռբերումներից մեկի՝Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ...
Դա հայոց հաղթական ուժի ամենապայծառ էջերից է...25 տարի առաջ այս օրը, ժամը 2.30 րոպեին հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի 3800 հոգանոց ջոկատը սկսեց "Հարսանիք լեռներում" ռազմական օպերացիան,որն ավարտվեց մայիսի 9-ին հայկական զինուժի փայլուն հաղթանակով...
Արցախի "գոհար" Շուշին,որը գտնվում էր քոչվոր ազերի-թուրքերի ձեռքում երկար ժամանակ է մահ ու սարսափ էր սփռում հարևան հայկական գյուղերի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակարերտի վրա...Նրա ազատագրումը մեծ նշանակություն ուներ հայկական երկրորդ պետության գոյության համար...Ու այդ բարդ խնդրի լուծումը փայլուն կատարեցին մեր զինվորականները,որոնց անունները ոսկե տառերով է գրվել մեր նորագույն պատմության մեջ...
Հատկապես մեծ հաճույք եմ ստանում այս ժամերին ադրբեջանական մամուլն ընթերցելիս...Ալիևյան ԶԼՄ-ների ողբը,սուգը և վնգստոցը՝ կապված "ադրբեջանական Շուշայի" կորստի հետ, միշտ պետք է սառը ցնցուղ լինի բռնապետ Ալիևի համար և հիշեցնի վերջինիս,թե ինչ անփառունակ վերջ ունեցավ նրա նախկին "կոլեգան"՝Այազ Մութալիբովը,ում հրամանով ռմբակոծվում էին հայկական բնակավայրերը...
Հ.Գ.Ապրիլյան կարճատև պատերազմը բացահայտեց այն,որ "Հարսանիք լեռներում" օպերացիայի հերոս մասնակիցներին (հատուկ որևէ մեկի անունը չեն նշում,քանի որ բոլորն են հերոս) եկել է փոխարինելու ոչ պակաս հերոսների մի նոր սերունդ...
Փա՛ռք Հայոց Բանակին...
Գագիկ Համբարյան