Պետք չէ թացն ու չորը խառնել: Երբեմն, երբ բացասական երևույթները քննադատում ենք, տարբերություն չենք դնում իրականի և կեղծի մեջ'մրոտելով իրականն ու ազնիվը: Երբ Արցախում էի, կարծում էի, որ վերադառնալուց հետո շատ գրառումներ կկատարեմ, ասելիք շատ կունենամ: Ինչևէ վերադարձա, բայց մտքերս այնքան շատ են ու էմոցիոնալ, որ չեմ կարողանում կենտրոնանալ ու գրել: Կսպասեմ, երբ կարողանամ ասելիքս առանց էմոցիաների շարադրել:
Երբ հապշտապ մեկնեցինք Արցախ, դեռ պարզ չէր, թե թիկունքում ինչ կլինի, ինչպես ազգը իրեն կդրսևորի, կար միայն ներքին համոզմունք, որ միասնական կլինենք:
Հուրախություն ինձ և բոլորիս մեր թիկունքը ամուր էր'քաղաքական դաշտը միասնական, կամավորների նոր և ավելի մեծ հոսք, ահռելի քանակությամբ օգնություն ժողովրդի կողմից, կազմակերպված մեդիադաշտ ,միասնական ֆեյսբուքահայություն և այլն: Մի խոսքով ամեն Հայի երազած միասնություն:
Ինչևէ եղավ հրադադար և ոմանք շտապեցին Արցախում փիառվելու, ինքնագովազդի և գեղեցիկ նկարներ ունենալու: Հասարակության գիտակից և առողջ մասը արդարացիորեն քննադատեց այդ բացասական գործընթացը, բայց....:
Բայց ոմանք գիտակցաբար, կամ անգիտակցաբար սկսեցին ԹԱՑՆ ՈՒ ՉՈՐԸ ԽԱՌՆԵԼ:
Վերադառնալուց հետո, ինձ համար առնվազն տարօրինակ և վիրավորական էր, երբ մամուլում հանդիպում էի գրառումներ, որոնցում, ասվում էր, որ Երկրապահները Արցախ են մեկնել ինքնագովազդի , Որ Մանվել Գրիգորյանը իր քաղաքապետ որդուն զինադադարից հետո տարավ Արցախ փիառվելու, և այլ, մեղմ ասած զառանցանքներ :
Եթե ոմանք բազմոցին մարմնի փափուկ մասը դրած գրում են, որ կրակահերթերի և հրետակոծության տակով Արցախում դիրքեր մեկնելը, զոհեր տալը, գնդակների և արկերի տարափի տակ դիրքեր պահելը դա ինքնագովազդ է, ուրեմն 'այո, Երկրապահը ինքնագովազդով է զբաղված, քննադատողները նույնպես կարող էին գալ և իրենց գովազդել, եթե իհարկե մաման թողներ:
Մի քանի օր է լռում եմ, բայց նյարդերս չեն հերքում. եթե որոշ պաշտոնյաներ'հագած ծիծակ և փայլուն կոշիկներ, իրենց երեխաներին տարան առաջնագիծ ,որ զինադադարյան փիառով զբաղվեն, ապա նույնը ասել Մանվել Գրիգորյանի որդու'Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մասին, անտեղյակություն է, կամ'ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ :
Եթե մինչ այդ օրերը, Կարեն Գրիգորյանին ճանաչել եմ որպես լավ մարդ, լավ քաղաքապետ , ապա այժմ ես նրան ճանաչեցի, որպես լավ հրամանատար: Հրամանատար, ով զինադադարից երկու օր առաջ մեզ հետ նույն ճանապարհով, որ հրետակոծվում էր եկել է զորամաս, նույն ճանապարհով եկել է դիրքեր, օրվա մեջ լավագույն դեպքում երկուսից երեք ժամ է քնել, ամեն օր թուրքի նշանառության տակ դիրքից դիրք է անցել, բազմաթիվ և բազմապիսի կազմակերպչական հարցեր է լուծել, չլքելով տեղակայման վայրը թիկունքից օգնության տեղափոխումն է կազմակերպել, մեզ հետ նույն հացն է կերել, նույն ջուրն է խմել, բոլորի պես թողել է իր տունն ու ընտանիքը և եկել: Գուցե ասեք, որ նախօրոք գիտեր մոտալուտ զինադադարի մասին? : Նաև հանդիպել եմ մեր ու մեր հրամանատար Կարեն Գրիգորյանի նկարների հետ կապված քննադատության: Սկսած 19 րդ դարից, բոլոր պատերազմներում մասնակիցները նկարվել են և նկարվելու են, դա հիշողություն է, երբ չգիտես 5 րոպե անց ողջ կլինես թե ոչ, քննադատում են քննադատելու համար:
Հ. Գ. Վստահ եմ կլինեն ոմանք, որ ինձ կմեղադրեն կեղծավորության մեջ. Թքած. Ես գիտեմ, որ իմ խիղճը մաքուր է, իսկ ինձ անձամբ ճանաչող ցանկացած անձ գիտի, որ ոչ կեղծավոր եմ, ոչ'պատվեր կատարող, ոչ'օճառի հետ սեր ունեմ:
Տիգրան Մկրտչյան