Ահաբեկչությունն ահավոր բան է: Գոնե այն պատճառով, որ այդ զոհերի շարքերում կարող էինք հայտնվել ցանկացածս, կամ մեր հարազատներն ու բարեկամները: Չարախնդալ կամ կոկորդիլոսի արցունքներ թափել պետք չէ հետևաբար: Պետք է սթափ նայել իրավիճակին, հասկանալ պատճառները: Իսկ դրանք բազմաթիվ են: Նախ բնավ պետք չէր ժողովրդավարության անվան տակ խառնել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ասադի դեմ տարատեսակ գալավարեզներին զինելուց ու ֆինանսավորելուց առաջ պետք էր հասկանալ, որ այդ նույն ծայրահեղականները մի օր կարող են իրենց էլ շատ ցավոտ հարված հասցնել: Իսկ միգուցե սա լավ առիթ է հակաիսլամական տրամադրություններ տարածելու համար:

 

Չէ որ իսլամից ընդհանրապես չհասկացող մարդը չգիտի, որ ծայրահեղական վահաբականների ու իսլամի այլ ուղղություններ դավանողների միջև սարի ու ձորի տարբերություն կա: Համենայն դեպս հապճեպ եզրակացություններ անելուց առաջ լուրջ մտածել ու վերլուծել է պետք:

 

Սարգիս Ասատրյան