Մեր հասարակությունն այլևս բացարձակ հեղինակություններ չունի, չկա մի մարդ, ով Աստված չանի, պատերազմի վերսկսման դեպքում կարողանա ոչ թե ի պաշտոնե, այլ ԻՍԿԱՊԵՍ, ԱԶԳԻ պահանջով դիմի բոլորիս և մենք գնանք նրա հետևից: Իսկապես ցավալի է, այն ինչ ունենք այսօր: Սոցիալական ցանցերն ու ԶԼՄ ները (այդ թվում և ես) խժռում են ասպարեզում հայտնված յուրաքանչյուր գործչի նույնիսկ աննշան վրիպակ ճակատագրական է դառնում: Մենք այլևս չենք մոտիվացնում պետական պաշտոնյաներին, որպեսզի նրանք լավ աշխատեն, չկա լավին լավ, վատին վատն ասելու տարանջատումը, թացն ու չորը խառնվել է իրար, թանկն ու էժանը մեր երկրուն նույն գինն ունեն: Սա քաոս է, հուսամ, որ քաոսից կարգուկանոն կծնվի:

 

Զոհրապ Եգանյան